Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ներ­վեց... թմ­րա­մաք­սա­նեն­գը, բայց նա հրեա էր

Ներ­վեց... թմ­րա­մաք­սա­նեն­գը, բայց նա հրեա էր
04.02.2020 | 00:31
Եվ այս­պես Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը նե­րում շնոր­հեց Իս­րա­յե­լի և ԱՄՆ-ի 26-ա­մյա քա­ղա­քա­ցի Նաա­մա Ի­սաս­խա­րին, ո­րը Մոսկ­վա­յի մար­զի Խիմ­կիի քա­ղա­քա­յին դա­տա­րա­նի կող­մից 2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 11-ին 7,5 տա­րով ա­զա­տազ­րկ­ման էր դա­տա­պարտ­վել թմ­րա­նյու­թե­րի ա­պօ­րի­նի պահ­պան­ման, փո­խադր­ման, պատ­րաստ­ման, զգա­լի չա­փով թմ­րա­նյու­թե­րի մաք­սա­նեն­գու­թյան մա­սին հոդ­ված­նե­րի տար­բեր մա­սե­րով: Ար­տա­ռոցն այս­տեղ այն է, թե ով ում է ա­զատ ար­ձա­կում կա­լա­նա­վայ­րից: Սա­կայն ար­տա­ռո­ցը դառ­նում է սո­վո­րա­կան, երբ խն­դի­րը վե­րա­բե­րում է հրեա­յին («Ի­րա­տե­սը» գրել է այդ մա­սին):
Նաա­ման մոս­կո­վյան Շե­րե­մետևո օ­դա­նա­վա­կա­յա­նում կա­լա­նա­վոր­վել էր ան­ցյալ տար­վա սեպ­տեմ­բե­րի 9-ին, երբ Դե­լիից տա­րան­ցիկ թռիչ­քով՝ Մոսկ­վա­յով, մեկ­նում էր Թել Ա­վիվ: Աղջ­կա ու­ղե­բե­ռում, սա­կայն, ծա­ռա­յո­ղա­կան շու­նը թմ­րա­նյու­թի հոտ էր ա­ռել, և Նաա­ման խոս­տո­վա­նել էր, որ հայտ­նա­բեր­ված մոտ 10 գրամ հա­շի­շի քա­նա­կու­թյունն ի­րեն է պատ­կա­նում:
Հրեա աղջ­կա դա­տա­պար­տու­մը ան­նա­խա­դեպ կր­քեր ա­ռա­ջաց­րեց Իս­րա­յե­լում, Ռու­սաս­տա­նի հրեա­կան հա­մայն­քի շր­ջա­նում: Իս­րա­յե­լի նա­խա­գա­հը, վար­չա­պե­տը, նա­խա­րար­նե­րը, հրեա­կան ողջ «ա­ռա­ջա­դեմ» հա­սա­րա­կայ­նու­թյու­նը հան­գե­ցին այն հետևու­թյա­նը, որ 7,5 տա­րին դա­ժան պա­տիժ է, դե, ջա­հել աղ­ջիկ է, գու­ցե սխալ է գոր­ծել, կյանքն առջևում է, պետք է նե­րո­ղա­միտ լի­նել նրա նկատ­մամբ, նե­րում շնոր­հել և այլն: Հետևե­ցին Պու­տի­նին ուղղ­ված հա­մառ դի­մում­նե­րը:
Ռուս­նե­րը փոխ­զիջ­ման ա­ռա­ջարկ ա­րե­ցին՝ խոս­տա­ցան Ի­սաս­խա­րին ա­զատ ար­ձա­կել, ե­թե իս­րա­յել­ցի­նե­րը ի­րենց հանձ­նեն Իս­րա­յե­լում ձեր­բա­կալ­ված ռուս հա­քեր Ա­լեք­սեյ Բուր­կո­վին, ո­րի վե­րա­հանձ­նու­մը պա­հան­ջում էր ԱՄՆ-ը: Իս­րա­յել­ցի­նե­րը ոչ միայն ան­տե­սե­ցին Կրեմ­լի տար­բե­րա­կը, այլև Բուր­կո­վին ճամ­փու դրե­ցին Ա­մե­րի­կա, որ­տեղ նրան սպառ­նում է 80 տար­վա ա­զա­տազր­կում:
Բայց դա բնավ էլ չխան­գա­րեց, որ Իս­րա­յե­լի ղե­կա­վար­նե­րը նոր ու­ժով ձեռ­նա­մուխ լի­նեն Պու­տի­նի «մշակ­մա­նը»: Հո­լո­քոս­տի 75-ա­մյա­կի նշ­ման օ­րե­րին նրանք Ե­րու­սա­ղե­մում պա­տին դեմ տվին ռու­սաց ա­ռաջ­նոր­դին, ա­ռա­ջին պլան մղե­լով Նաա­մա­յի վշ­տա­բեկ մո­րը: Եվ Պու­տի­նի սիր­տը նվա­ղեց, խոս­տա­ցավ, որ ա­մեն ինչ լավ կլի­նի: ՈՒ այդ­պես էլ ե­ղավ:
Սա­կայն ռուս նա­ցիո­նա­լիս­տա­կան մա­մուլն ազ­գայ­նա­մո­լա­կան չէր լի­նի, ե­թե չփոր­ձեր պե­ղել ու ա­պա­ցու­ցել, որ Նաա­ման այդ­քան էլ մո­լոր­ված հրեշ­տակ չէ: Դե­լի-Թել Ա­վիվ ու­ղիղ չվեր­թը մոտ 4000 կլիո­մետր է, Դե­լի-Մոսկ­վա-Թել Ա­վիվ չվեր­թը՝ մոտ 7000: Տա­րան­ցիկ չվեր­թը մոտ եր­կու ան­գամ շատ ժա­մա­նակ է պա­հան­ջում, ա­վիա­տոմ­սերն էլ, բնա­կա­նա­բար, ա­վե­լի թանկ են: Հնդ­կաս­տա­նը հայտ­նի է որ­պես թմ­րա­նյու­թե­րի ար­տադ­րու­թյան հա­մաշ­խար­հա­յին կենտ­րոն և Իս­րա­յելն էլ հա­մար­վում է նրա բաղ­ձա­լի կլիենտ­նե­րից մե­կը: Այդ իսկ պատ­ճա­ռով Դե­լի-Թել Ա­վիվ ու­ղիղ չվեր­թե­րը խիստ զն­նու­թյան են են­թարկ­վում մաք­սա­տա­նը: Ա­հա և, եզ­րա­կաց­նում է ռու­սա­կան թեր­թե­րից մե­կը, Նաա­մա Ի­սաս­խա­րը փոր­ձել է նոր ա­վիաու­ղիով՝ Մոսկ­վա­յով մուտք գոր­ծել Իս­րա­յել և ստու­գել, թե ինչ­քա­նով է սա հա­մե­մա­տա­բար անվ­տանգ իր հա­մար:
Պետք էր միայն տես­նել վար­չա­պետ Բի­նիա­մին Նե­թա­նյա­հուի եր­ջա­նիկ դեմ­քը, երբ նա Մոսկ­վա­յում հան­դի­պեց ու ող­ջա­գուր­վեց «ա­զա­տագր­ված» Նաա­մա­յի հետ: Ա­վե­լին, թմ­րա­մաք­սա­նեն­գը Բեն-Գու­րիո­նի ան­վան օ­դա­նա­վա­կա­յան հա­սավ վար­չա­պե­տի կա­ռա­վա­րա­կան ինք­նա­թի­ռով:
Իս­րա­յե­լա­կան՝ հրեա հա­սա­րա­կու­թյան՝ մեկ հրեա­յի բա­րօ­րու­թյան հա­մար պայ­քա­րը պսակ­վեց հա­ջո­ղու­թյամբ:
Իսկ հի­մա՝ թախ­ծա­լիի մա­սին: Մոտ չորս տա­րի ա­ռաջ իմ հա­մերկ­րա­ցի՝ նախ­կին շամ­շա­դին­ցի մի քա­նի ջա­հել­ներ Մոսկ­վա­յում բան­կո­մատ­ներ էին ջար­դել ու սպա­ռել դրանց պա­րու­նա­կու­թյու­նը: Բռն­վե­ցին, դա­տա­պարտ­վե­ցին: Ան­նա­խա­դեպ, ան­հա­վա­տա­լի դեպք էր. որ­տեղ սա­րե­րի մեջ պար­փակ­ված կյան­քով ապ­րող շամ­շա­դին­ցին, որ­տեղ` բան­կա­յին կո­ղո­պու­տը ռու­սաց հս­կա մայ­րա­քա­ղա­քում: Այ­դու­հան­դերձ, թմ­րա­մաք­սա­նեն­գու­թյուն չէր: Ցա­վոք, Հա­յաս­տա­նի այն տա­րի­նե­րի բարձ­րա­գույն ղե­կա­վար­նե­րը ի­րենց ա­ջակ­ցու­թյան ձեռ­քը չմեկ­նե­ցին մո­լո­րյալ­նե­րին. չծե­ծե­ցին Կրեմ­լի դռ­նե­րը, քնից չհա­նե­ցին Պու­տի­նին: Երևի դրա հա­մար հրեա պի­տի ծն­վեին: Կա­րող էին, չէ՞, նրանց պես հոր­դո­րել, որ, ախր, ջա­հել են, խակ են, ղա­լաթ են ա­րել, ըն­կել են մեծ քա­ղաք ու կուլ են գնա­ցել ա­րագ հարս­տա­նա­լու տեն­չին և այլն: ՈՒ ա­վե­լաց­նեին՝ այ ե­թե նրանք տար­րա­կան խելք ու­նե­նա­յին, գլ­խի կընկ­նեին, որ ի­րենց հայ­րե­նի­քում, և ոչ թե Մոսկ­վա­յում, հարս­տա­նա­լու ա­մե­նաար­դյու­նա­վետ ձևը պե­տա­կան պաշ­տոն զբա­ղեց­նելն է, կո­ռուպ­ցիա­յի մեջ խո­րա­մուխ լի­նե­լը, սե­փա­կան գր­պա­նի գե­րա­կա­յու­թյու­նը ճա­նա­չե­լը և այլն: Որ կա­րե­լի էր օ­րի­նակ վերց­նել հենց պե­տու­թյան բար­գա­վաճ ղե­կա­վար­նե­րից:
Ինձ թվում է, որ մեզ հա­մար ան­չափ օգ­տա­կար կլի­նի, ե­թե ոչ թե ընդ­հան­րու­թյուն­ներ փնտ­րենք մեր և հրեա­նե­րի միջև, այլ ի հայտ բե­րենք տար­բե­րու­թյուն­նե­րը՝ հրեա­նե­րից գո­նե ո­րոշ գերպ­րագ­մա­տիկ ու­նա­կու­թյուն­ներ փոխ առ­նե­լու նկա­տա­ռու­մով:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 77321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ